Դատախազությունն ինչ գույքային պահանջ ունի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա ընտանիքից          Որոնք են կենդանակերպի նշանների ամենաանտանելի տղամարդիկ       Քրդստանի կուսակցությունը հայտարարել է ինքնալուծարման և Թուրքիայի դեմ զինված պայքարի ավարտի մասին    

11 մայիս 2025 15:36

Տեսանյութ.Կարմիր կիրակին խորհրդանշում է Քրիստոսի արյամբ ծաղկած հաստատված եկեղեցին

Տեսանյութ.Կարմիր կիրակին խորհրդանշում է Քրիստոսի արյամբ ծաղկած հաստատված եկեղեցինՀայաստանյայց Առաքելական Եկեղեցու տոնացույցում Ս. Զատկին հաջորդող կիրակիները հատուկ խորհրդանշական անվանումներ ունեն: Զատկի չորրորդ կիրակին կոչվում է Կարմիր: Կարմիր անունով հիշատակվում է Քրիստոսի թափած արյունը մեր փրկության համար և խորհրդանշում Տիրոջ արյամբ ծաղկած հաստատված եկեղեցին: 

Այսօր մեր պատասխանը ամեն տեսակ փորձություններին, կյանքն է։ Ապրելով է, որ ապրեցնելու ենք Քրիստոսին, մեր գործով է, որ ապացուցելու ենք մեր հավատքի իրական լինելը։ Ուստի՝ աղոթենք, որ կարողանանք ամեն իրավիճակում ճիշտ գործել՝ որպես քրիստոնյաներ։ Չէ՞ որ առաքյալն ասում է․ «Չլինի թե հոգնեք և հուսալքվեք, դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին» (Եբր. 12:3-4)։ «Նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկընդմիշտ, և նա, որ կենդանի է, կենդանի է Աստծո համար: Նույնպես և դուք ձեզ մեռած համարեցեք մեղքի համար, բայց կենդանի՝ Աստծո համար, մեր Տեր Հիսուս Քրիստոսով» (Հռոմ. 6:10-11):


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր