Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները          Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 1-ի համար    

23 ապր 2024 12:16

Տեսանյութ. «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ.օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ

«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ.օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլՖրանսահայ լրագրող, Արցախյան ազատամարտի մասնակից Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանից չեն թողնում մուտք գործել Հայաստան։

Ինչպես նշել է Նիկոլյանն իր տեսաուղերձում, իրեն պարզապես հայտնել են, որ իր մուտքը Հայաստան արգելված է, սակայն չեն նշել արգելքի պատճառները։

Լրագրողը հայտարարեց, որ չի պատրաստվում հեռանալ Հայաստանից և մտադիր է հացադուլ հայտարարել՝ մնալով օդանավակայանում։

«Ես գնացող չեմ։ Ես իմ կյանքը նվիրել եմ Հայաստանին, Հայաստանի համար վիրավորվել եմ, նրա համար այստեղ եմ մոտ երկու տարի ու այստեղ էլ կմեռնեմ։ Այստեղ՝ Զվարթնոց օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք», - նշեց Նիկոլյանը՝ շեշտելով, որ գուցե մուտքի արգելքի պատճառն այն է, որ ինքը Ոսկեպարում է եղել ու լուսաբանել այնտեղի դեպքերը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր