Վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ճանապարհին, կա տուժած          Բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, նպատակը հասնել իրավիճակի, որ Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեն       Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում, հնչել են կրակոցներ, կան տուժածներ    

03 հուն 2024 11:05

«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյանը մեկնել է Ֆրանսիա

«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյանը մեկնել է ՖրանսիաԵրեկ՝ հունիսի 2-ին, հացադուլի 41-րդ օրը, ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Ֆրանսիա։ Իր էջի ուղիղ եթերում նա հայտնել է, որ արդեն Փարիզի իր տանն է ու շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այդ ընթացքում աջակցել են իրեն։


Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել։


 
Նիկոլյանը նաև նշել է, որ էլեկտրասրտագրություն է անցել՝ հավելելով, որ այժմ կրկին պետք է սկսի սնվել, սակայն առայժմ միայն հեղուկներով։


Հիշեցնենք` ապրիլի 23-ին ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չէին տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Նիկոլյանն անժամկետ հացադուլ էր հայտարարել օդանավակայանում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր