Սպասվում է անձրև, ամպրոպ նաև կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 10-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը    

27 ապր 2024 13:07

Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին

Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար ՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար, վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Համացանցում տարածվում է տեղեկություն, որ վերջին 5 օրերում, Տավուշի մարզի փոխանակման կետերի գործարքների 70 տոկոսից ավելին եղել է ռուբլով։ Ռուբլին փոխանակել են դրամի։

Սա նշանակում է, որ այն տասնյակ կամ հարյուր միլիոնավոր դոլարները (հնչել է անգամ 1 մլրդ դոլար թիվը), որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար (դե Արցախի համար Ալիեւից հաստատ մի քանի միլիարդ դոլար ստացել են, դրանցից 1 մլրդ-ը հատկացնելը ինչ խնդիր է)՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին։ Ուղղակի քանի որ Ռուսաստանում դոլար չկա, այլ միայն ռուբլի, յուան եւ ռուպպի, ստիպված ռուբլի են բաժանում։ Դե հո յուան չեն բաժանելու։ Ի դեպ, ասեմ, որ Ուկրաինան իրենցով անելու համար մինչեւ 2022թ․ ներխուժումը 5 մլրդ դոլար էին հատկացրել, ու հույս ունեին, որ իրենց տանկերը փուչիկներով ու ծաղիկներով են տեղի բնակիչները դիմավորելու։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր