Եվրոպան փորձում է սեպ խրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև          Նրանք կարող են գործարք կնքել մեզ հետ առանց միջուկային զենքի․ Թրամփը՝ Իրանի մասին       Աբովյան-Արզնի ճանապարհին բшխվել են «Nissan X-Trail»-ն ու «Opel»-ը, կա վիրшվոր    

07 մայիս 2024 11:31

Տեսանյութ.Իսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը

Իսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքըԻսրայելական բանակը սկսել է օդային հարվածներ հասցնել Ռաֆահին մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ նա քաղաքի արևելյան հատվածի բնակիչներին տարհանելու կոչ է արել։ Այս մասին առաջինը հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով քաղաքում իր թղթակցին: Գործակալության տվյալներով՝ իսրայելական հարվածները շարունակվել են մոտ կես ժամ գրեթե անդադար։ Շուտով իսրայելական բանակը հաստատել է հարվածները քաղաքին:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մամուլի ծառայությունը հայտնել է, որ երկրի ռազմական կաբինետը որոշել է շարունակել Ռաֆահում նախատեսված ռազմական գործողությունը։ X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ գործողությունը նպատակ ունի ռազմական ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա՝ արագացնելու պատանդների ազատ արձակումը և պատերազմի մյուս նպատակներին հասնելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր