Իրանի նախագահը, ինչպես նաև ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են          Տեսանյութ.Արդեն 4 ժամ է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են       Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ    

09 մայիս 2024 12:51

Ձեզ ինչ է եղել, մարդիկ, ինչու եք դառնում թուրքին հավասար

Ձեզ ինչ է եղել, մարդիկ, ինչու եք դառնում թուրքին հավասարՁեզ ինչ է եղել, մարդիկ
Հեղինակ` Անահիտ Ոսկանյան

Հասցնել մաքրել սոցցանցերում տարածվող հրապարակումների տակ գրված հայհոյանքները՝ ...  հասցնել է պետք։ Բայց այս քանի օրը հետևում եմ ինչ են գրում, ում են գրում, ովքեր են գրում։

Ինչ ասեմ՝ սարսափելի է։ Սարսափելի է ապրել այդպիսի մարդկանց կողքին։

Անեծք ու հայհոյանք։

Տղամարդիկ հայհոյում են կանանց ու նրանց երեխաներին ամենապեդաֆիլ բառերով։ Մեկի նկարում ինքն ու թոռն են պաղպաղակ ուտելիս նկարված։ Լա՞վն են թոռդ ու մառոժնին, ուրիշի երեխաներին այլ աչքով նայող բիձա։ 
Կանայք անիծում են հավատավոր մարդկանց ու չարախնդում։ Տանում են իրենց երեխաներին մկրտելու եկեղեցում, դուրս են գալիս, վազում ֆեյսբուք ու զազրախոսում։ Ու ինչ դարձավ ձեր երեխաների մկրտությունը, ձևական հանդե՞ս։ Մեկնումեկը արեք գոնե, դրանք էլ հո ձեր երեխաներն են՝ ձեր կերպարով մեծացող։

Որդի չունեցողները կամ որդիներին փեշերի տակ պահողները որդեկորույս հերոսածին ծնողների մասին հրապարակումների տակ խելք են սովորեցնում, թե ովքեր են նրանց որդիները։ Մեղադրում են սեփական որդիների արածը չգնահատելու մեջ, չհիշելով թե հանուն ինչի ու ում զոհվեցին այս մարդկանց որդիները։

Իրական մարդիկ ու ֆեյքերի դիմակով իրական մարդիկ ադրբեջանցիների հետ հավասար հռհռում են Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի երեկվա հուզիչ, սրտամորմոք հանդիպման վրա։ Առանց գնահատելու, առանց ընդունելու, առանց իմանալու այս մարդկանց անցած ուղին, Հայրենիքին ծառայելը, Հայրենիքի համար պատերազմելը, ...։

Առանց հիշելու, որ իրենք էլ հարազատի հոգեհանգստին փաթաթվում ու լացում են նրանց հետ, ում համար կորուստը իրենցի պես թանկ է։

Ինչ է եղել ձեզ, մարդիկ։

Նիկոլի իշխանությունը Հայրենիքի, հայի ու հայկականության կորուստ է կազմակերպել ձեզ համար, դուք մոմի գին եք խոսում, ինչ է թե դա նետվեց ձեր դիմաց։

Գնացեք, խանութներում նայեք մոմի գինը։ Մի վառեք մոմ, մի գնացեք եկեղեցի, եթե չեք ուզում, չեք հավատում։ Բայց ինչու եք ձեզ զրկում մարդկային կերպարից, ինչու եք դառնում թուրքին հավասար։ Դա՞ եք ուզում։ Թե ձեզ թվում է, որ օբյեկտիվություն եք ապահովում։ Եթե այդպես է, էլի ոչինչ, եթե իհարկե առանց հայհոյանքի ու անեծքի։

Բայց լցվել եք թուք շաղ տալով, խելակորույսի պես գրում եք ու գրում, որտեղ ասես, ինչ ասես՝ առանց տարբերակելու ում եք ասում, ովքեր են կարդում. հռհռում եք որտեղ մարդկանց լուսանկար եք տեսնում, իբր նրանց արժեքը ցածրացնելու համար... Ձեզ ինչ է եղել, մարդիկ։

Նիկոլի՞ համար եք անում, թե ուղղակի այդ եք։ 

Աղբյուր` Panorama.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր