Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել, ինչ սպասել. «Ժողովուրդ»          Տեսանյութ.300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար. «Ուժեղ Հայաստան»       Իրանն ԱՄՆ-ի առջև հինգ պայման է դրել բանակցությունները վերսկսելու համար    

11 մայիս 2024 13:12

Այսօր մեր մեկ խնդրանքով Ղազախի 4գյուղ է վերադարձվում մեզ,այդպես էլ շարունակվելու է, մենք առաջատար պետությունն ենք Կովկասում

Այսօր մեր մեկ խնդրանքով Ղազախի 4գյուղ է վերադարձվում մեզ,այդպես էլ շարունակվելու է, մենք առաջատար պետությունն ենք ԿովկասումՍահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշի տեղափոխված առաջին բնակիչներին բնակարանների բանալիների հանձնման արարողության ժամանակ։

«Այսօր 1990 և 1992 թվականներին «օկուպացված Ղազախի հողերը» չակերտները՝ (Tert.am) վերադարձվում են մեզ առանց մեկ կրակոց արձակելու։ Սահմանազատումն իրականացվում է մեր պայմաններով, և սա մեր հերթական հաղթանակն է։ Այսօր մեր մեկ խնդրանքով Ղազախի չորս գյուղ է վերադարձվում մեզ։ Այդպես էլ շարունակվելու է:

Այստեղ խոսելու իրավունքը մեզ է պատկանում, մենք առաջատար պետությունն ենք Կովկասում, մենք առաջատար պետություն ենք տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով, բոլոր առումներով, բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ։ Ե՛վ Հայաստանը, և՛ դրա հետևում կանգնած արտաքին շրջանակները, նրանց սուտ խոստումներ տալով, կփոշմանեն, եթե մեզ հաշվի չառնեն»,-ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր