Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

21 մայիս 2024 11:05

Մենք գոհունակությամբ ենք ընդունել Ադրբեջանին 4 գյուղը վերադարձնելու շուրջ պայմանավորվածությունը

Մենք գոհունակությամբ ենք ընդունել Ադրբեջանին 4 գյուղը վերադարձնելու շուրջ պայմանավորվածությունըՄենք գոհունակությամբ ենք ընդունել Ադրբեջանին 4 գյուղը վերադարձնելու շուրջ պայմանավորվածությունը. այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նախարարների կաբինետի նիստից հետո, գրում են թուրքական լրատվամիջոցները:

«Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը՝ կայուն խաղաղության հասնելու համար», - ասել է նա:

Նախօրեին Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ օրակարգը:

«Էրդողանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դրական առաջընթացի կապակցությամբ և նշել, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է այդ գործընթացին: Էրդողանն ասել է, որ տարածաշրջանում արդար և կայուն խաղաղությունը նոր պայմաններ կստեղծի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների համար»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք` ապրիլի 17–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ և հանդիպել Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների հետ։ Դրանք այն համայնքներն են, որոնց հարակից տարածքները, ըստ Ալմա Աթայի հռչակագրի, պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Դրանց մոտով են անցնում Վրաստան տանող միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։ Ավելի վաղ՝ մարտին, Փաշինյանը Տավուշում հայտարարել էր, որ Ադրբեջանի պահանջածը չտալու դեպքում պատերազմ կլինի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր