Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

26 մայիս 2024 16:39

«Ժուչոկ» դնող Էլենը Չինարիից է.Ամենազարմանալին այն է, որ Սրբազանն այս ընտանիքին աջակցել է բազմիցս

«Ժուչոկ» դնող Էլենը Չինարիից է.Ամենազարմանալին այն է, որ Սրբազանն այս ընտանիքին աջակցել է բազմիցսՊարզվում է` Էլեն Աղասյանը, ով ցանկացել է հյուրանոցի սենյակի առաստաղը ծակելու միջոցով գաղտնալսող սարք դնել Բագրատ Սրբազանին գաղտնալսելու համար, Տավուշի մարզի Չինարի գյուղից է: Էլեն Աղասյանը՝ Հեղինե Աղասյանն է` Չինարիի դպրոցի պատմության ուսուցչուհի Հրածին Ապերյանի, Սերոժ Աղասյանի դուստրը, գրում է Hraparak.am-ը: Հեղինեն Երեւանում Խաչատուր Աբովյանի մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ՊՆ-ում, այնուհետեւ մտել է ԱԱԾ:

Նրան ճանաչողներն ասում են, որ նա վերջին տարիներին դարձել է ֆինանսապես ինքնաբավ, ապրում է բավականին բարեկեցիկ կյանքով, սիրում է շրջագայել: Ամենազարմանալին այն է, որ Բագրատ Սրբազանն այս ընտանիքին աջակցել է բազմիցս` երբ Հեղինեի մայրը բուժվում էր քաղցկեղից: Հովանավորել է նաեւ Հեղինեին` ուսման վարձավճարի հարցում: Չինարեցիների համար նրա` «ժուչոկ» տեղադրելու մասին լուրը ցնցող ու անսպասելի է եղել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր