Բագրատ սրբազանին հյուրանոցում գաղտնալսելու դեպքով հայտնի Հեղինեին փոխհատուցում են տվել. «Վազգեն Գալստանյանը անձնապես թիրախավորել է քաղաքացուն»

Քաղաքացին հետագայում դիմել է ոստիկանություն, դատարան է դիմել, իրեն փոխհատուցում են տվել, բայց ով է կրելու պատասխանատվությունը»:
Նա նաեւ դժգոհեց, որ թիրախավորվել է ոստիկանությունը. «Ցուցարարներից ոմանք բռնություն են կիրառում ոստիկանների նկատմամբ, նրանց նաեւ տելեգրամյան ալիքներում թիրախավորում են՝ անձնական տվյալները դնելով ու կոչ անելով մարդկանց թիրախավորել: Կուզենայի սա նաեւ հաղորդում համարեին իրավապահ մարմինները»:
Մանասյանն ասաց, որ քաղաքական դաշտը պիտի հնարավորինս զերծ լինի ատելության ու թշնամանքի խոսքից: Իսկ այսօրվա գործընթացներում խտրական խոսք ու ատելության խոսքը, ըստ ՄԻՊ-ի, շատ է: Նա ասաց, որ ԱԺ պատգամավորները կարող են ունենալ լուրջ դերակատարում, ոչ միայն ձեռնպահ մնան, այլեւ հակազդեն ատելության խոսքին:
Ինչ վերաբերում է գաղտնալսող սարքերի տեղադրման գործով հայտնի Հեղինեի դեպքին, Մանասյանն ասաց, որ այդ մասին որեւէ դիմում չեն ստացել: