Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

30 մայիս 2024 23:22

Բաքուն պատրաստվում է հաջորդ պատերազմին՝ օկուպացված Արցախի ողջ տարածքն օգտագործելով մեր դեմ պլացդարմ

Բաքուն պատրաստվում է հաջորդ պատերազմին՝ օկուպացված Արցախի ողջ տարածքն օգտագործելով մեր դեմ պլացդարմ Այս մասին գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Թշնամու կողմից բռնազավթված Իվանյան ավանում Բաքվի բռնապետի ամենակարևոր հայտարարություններից մեկը, թերևս, այս էր՝ «Ամբողջ Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը լինելու են շատ ամուր ամրությունների գոտի»։

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը սրանով փաստացիորեն խոստովանել է, որ իրականում պատրաստվում է հաջորդ պատերազմին՝ բռնազավթված Արցախի Հանրապետության ողջ տարածքը վերածելով ռազմական ամրացված գոտու և մեր դեմ պլացդարմի։

Սա է թշնամու իրական մտադրությունը, իսկ Հայաստանում թմբկահարում են ինչ-որ «ստոլբեքով» պաշտպանվելու հնարավորության մասին»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր