«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

05 հուն 2024 15:32

Սպասվում է կարճատև անձրև, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին

Սպասվում է կարճատև անձրև, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինԵրևան քաղաքում՝
Հունիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հունիսի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Հունիսի 7-ին կեսօրից հետո, 8-ի գիշերը առանձին շրջաններում, 8-ի ցերեկը, 9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի5-6-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-9-ին աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր