Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

08 հուն 2024 10:31

Քաղաքացին ցանկացել է նետվել Հաղթանակի կամրջից․ կանխվել է ինքնասպանության փորձը

Քաղաքացին ցանկացել է նետվել Հաղթանակի կամրջից․ կանխվել է ինքնասպանության փորձը Հունիսի 7-ին, ժամը 23։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին պատրաստվում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր