Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

11 հուն 2024 13:59

Արցախը հանձնել է Փաշինյանը.Հոկտեմբերի 10-ին պատերազմը կանգնեցնելը նշանակում էր ունենալ Հադրութ, Շուշի

Արցախը հանձնել է Փաշինյանը.Հոկտեմբերի 10-ին պատերազմը կանգնեցնելը նշանակում էր ունենալ Հադրութ, ՇուշիԱյստեղ հավաքված են ազգային ուժեր, որոնք պայքարում են օտար ուժի կողմից բերված գործակալների դեմ, որոնք պետք է հեռանան, այլ տարբերակ չունեն: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նա նշեց, որ իսկ ՔՊ-ում մարդիկ են, որոնք մոռացել են իրենց անցյալը, իրենց խոստումները։

Արձագանքելով ՔՊ-ականների այն մեղադրանքներին, թե «Արցախը մենք չենք հանձնել, Արցախի կապիտուլյացիան ստորագրել է Արցախի վերջին նախագահը»,  Մետաքսե Հակոբյանն ասաց. «Արցախի նախագահն իրավասու չէ  որևէ կապիտուլյացիայի կամ լուծարման փաստաթուղթ ստորագրելու։ Արցախը  հանձնել է  Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին։
Ակնհայտ փաստերը բերում ենք ոչ թե մենք, այլ այլ երկրների ղեկավարները՝ ինչպես ինքը կարող էր դադարեցնել պատերազմը  2020 թ. հոկետմբերի 10-ին, ինչպես կարող էր դադարեցնել իր մի խոսքով հոկտեմբերի 19-ին, ինչի մասին նաև փաստել է ինքը Ազգային ժողովից,  որ այո՝ ինքը կարող էր կանգնեցնել պատերազմը, բայց չարեց, որպեսզի ժողովուրդն իրեն դավաճան չանվանի։ Արդյունքում հազարներով ավելացան մեր զոհերը և արդյունքում մնաց դավաճանի պիտակով։

Հոկտեմբերի 10-ին պատերազմը կանգնեցնելը նշանակում էր ունենալ Հադրութ, Շուշի, ունենալ ավելի ուժեղ ու մեծ Արցախ, իսկ ինքը ծվեն-ծվեն անելով,  այդքան զոհերով հանձեց։ Հանձնել է Արցախը Նիկոլ Փաշինյանը, երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրեց հայտարարության տակ, այնուհետև ընդհանարապես որևէ առնչություն չունեցավ, տեր չեղավ իր ստորագրությանը, ինչպես Ալիևը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր