«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

15 հուն 2024 09:33

Մանդատների հարցը կգա՞ օրակարգ․ «Հրապարակ»

Մանդատների հարցը կգա՞ օրակարգ«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Քաղաքական դաշտի վերջին օրերի քննարկումների առանցքում կրկին խորհրդարանական ընդդիմության` մանդատները վայր դնելու հարցն է։ Ոմանց կարծիքով՝ եթե վարչապետին անվստահություն հայտնելու կամ կառավարության հրաժարականի գործընթացները հաջողության չեն հասնում, ապա հաջորդ տրամաբանական քայլը պետք է լինի մանդատները վայր դնելը։ Արդյո՞ք սրբազան շարժման օրակարգում կա նման հարց, եւ հնարավո՞ր է առաջիկայում ընդդիմադիրների առջեւ նման պահանջ դրվի, որը, ոմանց կարծիքով, կբերի քաղաքական ճգնաժամի՝ հարցրինք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից մեկին` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին:

«Ճգնաժամ չի առաջանում, մեռանք ասելով, իշխանությունն էլ է իր հերթին ասել, որ ճգնաժամ չի առաջանա։ Հիմա մեզնից խլված են հանձնաժողովի նախագահների, խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնները, ճգնաժամ առաջացե՞լ է` չի առաջացել: Չի առաջանա մանդատների դեպքում էլ։ Բացի այդ, շարժումն ունի ծրագիր, սրբազան հայրն էլ է ասել դրա մասին, մանդատները մեզ պետք են դեռ որոշակի գործողությունների համար, խոսքը ոչ միայն իմպիչմենթի, անվստահության գործընթացի մասին է, այլեւ ուրիշ, որոնք տեղի են ունենալու»,- ասաց Դանիելյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 1․ 06․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր