Սկսվել է Իրանի կողմից Իսրայելի հրթիռшկոծման երկրորդ ալիքը          Ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրություններին առնչվող 619 ահազանգ, կա 18 ձերբակալված       ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ կամ ընտրողների 58.97 %–ը    

24 հուն 2024 15:35

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևան քաղաքում հունիսի 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունիսի 24-ին և 28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ  և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հունիսի 24-28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:

Երեկոյան ժամերին, Արագածոտնի նախալեռներում, Արմավիրում և Կոտայքում սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր