Իսրայելը չպետք է շարունակի այս սպանությունն ու դաժանությունը Գազայում, կարևոր է, որ միջազգային հանրությունը մեծացնի ճնշումն Իսրայելի վրա
Արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, պետք է ճնշում գործադրեն Իսրայելի վրա Գազայի հատվածում կարգավորման հարցում և հրաժարվեն նրան աջակցելուց։ Այս մասին Բեռլինից վերադառնալիս լրագրողներին է հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա հայտարարությունը մեջբերում է Anadolu գործակալությունը։
«Իսրայելն այլևս չպետք է շարունակի այս սպանությունն ու դաժանությունը Գազայում։ Խիստ կարևոր է, որ միջազգային հանրությունը, հատկապես արևմտյան երկրները, մեծացնեն ճնշումն Իսրայելի վրա։ Իսրայելն է, որ ոտնահարում է մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը, իսկ այժմ նա սպառնում է Լիբանանին հակամարտությունը տարածելով ողջ տարածաշրջանում։ Արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, այս փուլում պետք է հրաժարվեն Իսրայելին աջակցելուց»,- ասել է Էրդողանը։
Ըստ նրա, Թուրքիան ի սկզբանե հանդես է եկել պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, որը հիմնված է 1967 թվականի սահմաններով երկու պետությունների մասին որոշման վրա: «Սա է ապահովելու մշտական խաղաղությունը»,- նշել է նա։