Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

08 հուլ 2024 22:23

Տեսանյութ.Ուկրաինայի ամենամեծ մանկական հիվանդանոցը ենթարկվել է հրթիռային հարձակման

Ուկրաինայի ամենամեծ մանկական հիվանդանոցը ենթարկվել է հրթիռային հարձակմանՌուս զինվորականները կրկին զանգվածային հրթիռային հարված են հասցրել Ուկրաինային, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Տարբեր քաղաքներ՝ Կիև, Դնեպր, Կրիվոյ Ռոգ, Սլավյանսկ, Կրամատորսկ։ Տարբեր տեսակի ավելի քան 40 հրթիռ։ Վնասվել են բնակելի շենքեր, ենթակառուցվածքներ և մանկական հիվանդանոց»,- գրել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում։

Ուկրաինական լրատվամիջոցները մանրամասնում են, որ հրթիռը հարվածել է Ուկրաինայի ամենամեծ մանկական հիվանդանոցի՝ Օխմատդիտի շենքերից մեկին, որտեղ երեխաները դիալիզ են ստացել։ Վնասվել են նաև վերակենդանացման բաժանմունքը, վիրահատարանը և ուռուցքաբանական բաժանմունքները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն։

Դեռևս հայտնի չէ, թե քանի մարդ է վիրավորվել հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով, հինգ մարդ մահացել է: Փլատակները մաքրվում են, որում ներգրավված են հիվանդանոցի բժիշկներն ու տեղի բնակիչները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ։

Օխմատդիտի հիվանդներին սկսել են տեղափոխել Կիևի այլ բժշկական հաստատություններ։  

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է իր առնչությունը հարվածներին։ Ռուսական գերատեսչությունը պնդում է, որ ռուսական բանակը «գերճշգրիտ զենքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության օբյեկտներին և Ուկրաինայի Զինված ուժերի ավիացիոն բազաներին»։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր