Երկվորյակների պապը հայտնի գործիչ է եղել․ «Հրապարակ»          Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի քրվարույթով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 31-ի համար    

10 հուլ 2024 15:18

Ինչպիսի խախտումների դեպքում ՌԴ-ից կարտաքսեն միգրանտներին

Ինչպիսի խախտումների դեպքում ՌԴ-ից կարտաքսեն միգրանտներինՌուսաստանում հրապարակվել է այն խախտումների ցանկը, որոնց համար երկրից վտարելու են միգրանտներին: Այս մասին գրում Է «Sputnik Ближнее зарубежье»-ն:

Նշվում է, որ ՌԴ Պետդուման կաջակցի ՆԳՆ նախաձեռնած օրինագծին: Փաստաթուղթը կընդլայնի իրավախախտումների ցանկը, որոնց համար նախատեսվում է վտարում, հայտնել Է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

Դրանց թվում է՝
— ոստիկանության աշխատակցի կամ այլ ուժայինների օրինական կարգադրությանը չենթարկվելը,

— միգրացիոն հաշվառման ժամանակ կեղծ տեղեկություններ ներկայացնելը,

— մանր խուլիգանությունը,

— նացիստական կամ ծայրահեղական սիմվոլիզմի հրապարակային ցուցադրումը,

— սահմանված կանոնների խախտմամբ կամ դրա համար հատկացված տեղերում զենքից կրակելը,

— ահաբեկչության կամ ծայրահեղականության հրապարակային կոչերը, ահաբեկչության կամ ծայրահեղականության արդարացումը:

Այդ հոդվածներով կապահովվի օպերատիվ վտարում առանց դատարանի որոշման։

«Միգրացիոն օրենքների կատարելագործումը Պետդումայի համար առաջնային նշանակություն ունի և կանցկացվի ամենակարճ ժամկետներում»,- հավելել է Վոլոդինը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր