Ինչպես 14 միլիոն իրանցիները, ես էլ պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի          Պայքարել անվանման դեմ՝ սա իսկապես նորարարություն է, պրիմիտիվ վախի դրսևորում է       Հայաստանում կարո՞ղ է ընտրություններին մասնակցել «Ուժեղ քաբաբ Ստյոպի մոտ» անունով կուսակցությունների դաշինք, թե ոչ    

11 հուլ 2024 11:28

Արդյոք Բաքվի բռնապետը ներկա կլինի Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Արդյոք Բաքվի բռնապետը ներկա կլինի Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանըԻրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. 

«Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան «համեստորեն» լռում է այն մասին, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը հատուկ շեշտել է տարածաշրջանում սահմանների փոփոխման անթույլատրելիության իրանական հաստատուն պաշտոնական դիրքորոշումը, որը դիվանագիտական լեզվից «թարգմանաբար» նշանակում է առաջին հերթին, այսպես կոչված, «Թուրանական միջանցքի» (Բաքվի բռնապետն այն կոչում է «Զանգեզուրյան») մերժելի լինելն, ինչին անդրադարձել են իրանական լրատվամիջոցները։

Այս կարևոր հանգամանքը, կարծում եմ՝ հատուկ է բաց  թողնվել լրահոսից, քանի որ այն ուղղակի հակասում է նույն այդ քարոզչամեքենայի ուռճացրած այն քարոզչական փուչիկին, ըստ որի Իրանի նախագահն, իբր, էթնիկ ադրբեջանցի է։

Հիմա ամենահետաքրքրականն այն է, թե արդյոք Բաքվի բռնապետը ներկա կլինի՞ Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, քանի որ նրա բացակայությունը վերջնականապես կպայթեցնի Բաքվում հորինված քարոզչական առասպելը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր