Երեք ամսով երկարաձգվեց Բագրատ Սրբազանի նախնական կալանքը          Հույս ունեմ, որ ինչ-որ մի պահի կբացվի նաև Հայաստան-Թուրքիա սահմանը       Կապիտուլիացիան ստորագրում են 1 անգամ, հնարավոր չէ 6 անգամ կապիտուլիացիա ստորագրել    

11 հուլ 2024 16:36

Մենք հանում ենք այդ սահմանափակումը. անհրաժեշտ է ճշտել նույն զորամասում եղբայրների ծառայության պայմանները

Մենք հանում ենք այդ սահմանափակումը.. անհրաժեշտ է ճշտել նույն զորամասում եղբայրների ծառայության պայմաններըԱնհրաժեշտ է ճշտել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի նույն զորամասում եղբայրների ծառայության պայմանները։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հուլիսի 11-ին ասել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Այժմ, ինչպես նշել է նա, երբ երկրորդ եղբայրը բանակ է զորակոչվում, նրան հնարավորություն է տրվում հայտարարություն գրել ծառայությունը նույն զորամասում անցկացնելու համար։ Այնուամենանիվ, այս հարցով դիմելու հնարավորությունը սահմանափակ է։ Մասնավորապես, եղբայրներից մեկը պետք է պարտադիր կարգով արդեն ծառայած լինի 17 ամիս։ «Մենք հանում ենք այդ սահմանափակումը»,- բացատրել է Սարգսյանը՝ դիմելով պատգամավորներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր