Բացառիկ տեսանյութ․ Ինչպես է հեղուկ գազով բարձված բեռնատարը հայտնվում Դեբեդ գետում
![](https://panorama.am/news_images/1010/3029154_1/meqena12.thumb.jpg)
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ հուլիսի 14-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում հեղուկ գազ տեղափոխող «DAF» մակնիշի բեռնատարը Ալավերդի-Այրում ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել երթևեկելի գոտուց և խցիկի հատվածով կախվել Դեբեդ գետում։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկային, վարորդին առաջինը օգնության էին հասել այդ պահին դեպքի վայրում գտնվող քաղաքացիները և մի վարորդ էր եղել, ով մտել էր գետը ու վթարի ենթարկված վարորդին դուրս բերել անվտանգ վայր։
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թումանյանի թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։