«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

20 հուլ 2024 11:00

Չկա նման բան՝Որևէ պետություն չի բողոքել հայկական արբանյակներից․ԲՏԱ նախարարություն

Չկա նման բան՝Որևէ պետություն չի բողոքել հայկական արբանյակներից․ԲՏԱ նախարարությունՈրևէ պետություն հայկական արբանյակների վերաբերյալ բողոք չի ներկայացրել։ Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։

«ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը որևէ պետության կողմից գրավոր կամ բանավոր նամակ չի ստացել այն մասին, որ «Հայասաթ 1» և «Արմսաթ 1» արբանյակների կողմից շահագործվող ռադիոհաճախականությունները որևէ խանգարում են առաջացրել այլ պետությունների գործող արբանյակների և արբանյակային ցանցերի ռադիոհաճախականությունների համար», - ասված է գերատեսչության պատասխանում։

Ավելի վաղ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ տիեզերք ուղարկված «Հայասաթ1» և «Արմսաթ 1» հայկական արբանյակները այլ երկրների արբանյակների գլխին պատուհաս են դարձել, խափանել շատ երկրերի արբանյակների կամ դրանց ծրագրերի մի մասի գործունեությունը: Ըստ թերթի` տարբեր երկրների կառավարություններից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակներ են հղել, հորդորել են իջեցնել արբանյակը/ները, քանի որ ոչ պրոֆեսիոնալ և չհաշվարկված է եղել աշխատանքը, ինչպես նաև որակը և մեկնարկը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր