Ավինյանն է մեղավոր ․ «Հրապարակ»          Ժողովուրդը Եկեղեցու հետ է, ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց. «Փաստ»       Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել, տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 26-ի համար    

26 հուլ 2024 10:26

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան չեն գտնում. նա անհետացել է

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան չեն գտնում. նա անհետացել էԱվտոստոպով Վրաստանից Հայաստան եկած Պելիխ Սոլոմիյային (Pelykh Solimiia) չեն գտնում։ Նա անհետացել է։

Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում տարածել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Աղջիկը սահմանը հատել է հուլիսի 22-ին՝ երկուշաբթի օրը ժամը 20-ին մոտ։ Հայաստանից դուրս չի եկել, ըստ սահմանապահ ծառայության տվյալների։ Այդ համարն ակտիվ է եղել՝ +380 (99) 702 31 82։ Վերջին անգամ նրա հեռախոսն ազդանշան է ունեցել աշխարհագրական այս կետում։ Խնդրանք, Սոլոմիյայի մասին ցանկացած տեղեկություն փոխանցել նրա մորը՝ Ալեքսանդրա Լոզինսկայային, հեռ. +380 96 911 57 49»։

Ոստիկանության էջում նրա անհետ կորած լինելու վերաբերյալ տեղեկատվություն չկա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր