Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

09 օգոս 2024 19:08

Հեռուստաաշտարակի հարևանությամբ բախվել են «Sinotruck»-ը, «Opel»-ը և «Ford»-ը, վերջինը կողաշրջվել է

Հեռուստաաշտարակի հարևանությամբ բախվել են «Sinotruck»-ը, «Opel»-ը և «Ford»-ը, վերջինը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ,  բախվել են «Ford», «Sinotruck» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Ford»-ը կողաշրջվել է և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել «Ford»-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակեպվել:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Ford»-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Ալբերտ Խաչատրյանը, «Opel»-ը վարել է Երևանի բնակիչ 44-ամյա Պարգև Մարկոսյանը, իսկ «Sinotruck»-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Ալեքսան Գասպարյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր