5 մլն դրամ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքի առթիվ քրեական վարույթը դատարան է ուղարկվել          Ականատես ենք, թե ինչ տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ-ում       Նարեկ Մալյանն այսօր ազատ է արձակվել    

25 օգոս 2024 12:13

72 ժամի գաղտնիքը. ինչն է հատկապես մարդուն մոտեցնում հաջողությանը

72 ժամի գաղտնիքը. ինչն է հատկապես մարդուն մոտեցնում հաջողությանըԱռաջին անգամ 72 ժամի կանոնը նկարագրել է գերմանացի գրող և բիզնես-մարզիչ Բոդո Շեֆերը: 
 
Այն ենթադրում է՝ եթե ինչ-որ ծրագեր կամ երազանքներ ունեք, դրանց իրականացումը սկսեք այդ ծրագրերի ծնվելուց հետո 72 ժամում: Իրականում դրանք կարող են նույնիսկ փոքր քայլեր լինել, բայց պարտադիր պետք է լինեն քայլեր, որոնք ձեր ըմբռնման մեջ տանում են ձեր ծրագրերի իրականացմանը: Այս ֆենոմենը յուրովի բացատրում են ինչպես հոգեբանները, այնպես է՝ կյանքի նկատմամբ առեղծվածային հայացքների հետևորդները: Այնպես որ, ինչ աշխարհայացք էլ ունենաք, այս կանոնը հեշտությամբ տեղավորվում է դրա մեջ:

Ըստ միստիկների՝ Տիեզերքը, տեսնելով, որ դուք ոչ մի քայլ չեք ձեռնարկում ձեր երազանքի իրականացման համար, այն մի կողմ է դնում որպես ձեզ համար անկարևոր և այլևս ձեզ չի օգնում այդ ուղղությամբ:

Հոգեբանները պնդում են, որ այդպես մտածում է ձեր ենթագիտակցությունը, որը ծրագրերը և երազանքները բաժանում է էականի և ոչ էականի ըստ նրա, թե դուք որքան լրջորեն եք մտադիր դրանք իրականացնել:

Մոտավորապես այն ժամանակը, երբ ցանկությունը ձեր մեջ դեռ բավական թարմ է և կարող է հաստատվել գործողություննրով, հավասար է մոտ 3 օրվա՝ 72 ժամի:
Այնպես որ, եթե ինչ-որ բան եք ցանկանում, ձեր քայլերն անհապաղ ծրագրեք, և նույնիսկ փոքր քայլերը ձեզ կմոտեցնեն հաջողությանը: Գլխավորը համառությունը և ցանկությունն է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր