Ալեն Սիմոնյանի հետ միջադեպից հետո 2 անձ է բերման ենթարկվել          Հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը       Ակնայում ադրբեջանցի է պայթել ականի վրա    

26 օգոս 2024 14:01

Ստամբուլում գողացել են հայկական կաթոլիկ եկեղեցու խաչը

Ստամբուլում գողացել են հայկական կաթոլիկ եկեղեցու խաչըՕգոստոսի 24-ին գողացել են Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Աթիֆ Յըլմազի փողոցում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցու խաչը:

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ ավելի ուշ 37 տարեկան անձը գողոնի հետ միասին հայտնաբերվել և ձերբակալվել է:

Այժմ նա գտնվում է կալանքի տակ: Նրան «տաճարից գողություն» անելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:

Նա խոստովանական ցուցմունքի ժամանակ նշել է, որ գողացած խաչը տալու էր իր սիրելիին։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր