Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

30 օգոս 2024 15:04

Որ երկրները վիզա չեն տրամադրում արցախցիներին, որոնք են տրամադրում և որոնք են տարբերակված մոտեցում ցուցաբերում

Որ երկրները վիզա չեն տրամադրում արցախցիներին, որոնք են տրամադրում և որոնք են տարբերակված մոտեցում ցուցաբերում2024 թվականի տարեսկզբին այդ խնդիրը չկար, բայց արդեն 3-4 ամիս առաջ գրեթե ամեն օր սկսեցի ահազանգեր ստանալ շենգենյան վիզա չտրամադրելու մասին, մարտ-ապրիլ ամսիներին էր, որ գրանցվեցին առաջին դեպքերը: Այս մասին «Ինչու արցախցիները չեն կարողանում շենգենյան վիզա ստանալ» քննարկման ժամանակ ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Դեսպանատների մոտեցումները կբաժանեի երեք մասի. դեսպանատներ, որոնք առանց որևէ խոչընդոտի տրամադրում են շենգենյան վիզա, խոսքը, օրինակ, Ֆրանսիայի դեսպանատան մասին է: Չի եղել որևէ դեպք, որ մերժեն ընթացքավորել՝ պատճառաբանելով, որ անձնագիրը 070 կոդով է:

Դեսպանատներ, որոնք երբեմն տարբերակված մոտեցում են ցուցաբերում: Օրինակ՝ գիտեմ, որ նույն անձանց Գերմանիայի դեսպանատունը մերժել է, չի ընթացքավորել, հետո հրավիրող կողմն առանձին նամակով դիմել է Գերմանիայի դեսպանատուն, և տվյալ անձին նորից կանչել են հարցազրույցի ու տրամադրել վիզան: Եվ դեսպանատներ, որոնք ընդհանրապես որևէ ձևով չեն ընթացքավորում և հետևաբար չեն տրամադրում, եթե անգամ դիմում է հրավիրող կողմը: Դրանց շարքում կընդգծեի Լեհաստանի, Լատիվիայի, Չեխիայի դեսպանատները»,-նշել է գեղամ Ստեփանյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր