Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում       Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին    

01 սեպ 2024 12:33

Պատճառներ, թե ինչու են տղամարդիկ վախենում գեղեցիկ կանանցից

Պատճառներ, թե ինչու են տղամարդիկ վախենում գեղեցիկ կանանցիցՄի քանի պատճառներ, թե ինչու են տղամարդիկ վախենում գեղեցիկ կանանցից

1.Տղամարդը վախենում է մերժվելուց
Որպես կանոն սա ուժեղ սեռի մոտ հանդիպող ամենտարածված վախերից է: Այն երբեմն նաև վերածվում է կարծրատիպի, որի հետևանքով տղամարդն այդեպս էլ չհաղթահարելով իր վախը՝ չի բացահայտում իր զգացմունքները:

2.Տղամարդիկ արդեն իսկ համոզված են, որ գեղեցկուհին ունի հազարավոր երկրպագուներ
Այդ դեպքում որպես կանոն տղամարդկային արժանապատվությունն է առաջ գալիս, երբ տղամարդը գիտակցում է, որ պետք է մրցի հարյուրավոր այլ տղամարդկանց հետ: Հիմնական վախը կապված է այն բանի հետ, որ ունենալով ընտրության լայն շրջանակ՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը կարող է և իրեն չընտրել:

3.Անհամապատասխանության վախ
Չունենալ հաճելի արտաքին տվյալներ, չլինել նյութապես ապահոված կամ չունենալ բարձր հասարակական դիրք: Ահա այս շարքի վախերն են, որ բարդույթավորում են շատ տղամարդկանց՝ թույլ չտալով հասնել իրենց երազանքների գեղեցկուհուն:

4.Տղամարդը կարծում է, որ կնոջ սիրտն ազատ չէ
Որպես կանոն այս վախը տղամարդկանց մոտ ի հայտ է գալիս հիմանականում այն ժամանակ, երբ հակառակ սեռի ներկայացուցիչը ունի գեղեցիկ արտաքին տվյալներ, հաջողակ է իր մասնագիտական և աշխատանքային գործունեության մեջ:

5. Տղամարդը վախենում է, որ կարող է չբավարարել կնոջ պահանջները
Գեղեցիկ և հաջողակ կանայք իսկապես խնամք են պահանջում իրենց նկատմամբ: Այն կարող է լինել և բարոյահոգեբանական և զուտ ֆինանսական: Գեղեցկության սրահներ, մոդայիկ ապրանքներ, ոսկյա և այլ թանկարժեք զարդեր: Ահա այն ամենը, որը պետք է բավարարի գեղեցիկ կնոջ զուգընկերը:

6.Սիրահարվել գեղեցկուհու նույնն է, թե ինքնասպան լինել
Շատ հանգամանքերի պաճառով գեղեցիկ կանանց սիրահարվելը կարող է տանջանքների առիթ դառնալ տղամարդու համար: Սկսած մերժումից մինչև գեղեցկուհու պահանջների չբավարարումը:

7. Միակը չլինելու վախը
Տղամարդու մոտ հիմնականում այսպիսի վախեր առաջ են գալիս այն ժամանակ, երբ նա ինքնավստահություն չունի իր անձի հանդեպ և միշտ կասկածներ ունի այն մասին, որ ինքը բավարարում է իր կնոջը: Մյուս կողմից էլ նման վախ է ստեղծվում այն տղամարդկանց մոտ, որոնց կանայք կամ ընկերուհիները ժամանակ առ ժամանակ հետաքրքրվում են այլ տղամարդկանցով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր