Սեպտեմբերի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

08 սեպ 2024 16:25

Իրանի դիվանագիտությունը խիստ պատասխան կտա «Զանգեզուրի միջանցքին» աջակցող ՌԴ վերջին դիրքորոշումներին

Իրանի դիվանագիտությունը խիստ պատասխան կտա «Զանգեզուրի միջանցքին» աջակցող ՌԴ վերջին դիրքորոշումներինՌուսաստանը հակասական քաղաքականություն է որդեգրել Իրանի նկատմամբ` աջակցելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, որը կոչված է Ադրբեջանի Հանրապետությունը կապել  Նախիջևանի հետ՝ առանց հայկական անցակետերի։ Այս մասին Tasnim գործակալությանն ասել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադահոսեյն Մալեքին:

«Իրանի դիվանագիտությունը խիստ պատասխան կտա «Զանգեզուրի միջանցքին» աջակցող ՌԴ նախագահի վերջին դիրքորոշումներին»,- հավելել է պատգամավորը՝ ընդգծելով, որ Իրանի ազգային շահերը կարմիր գիծ են, որը չի կարելի անցնել որևէ սպառնալիքով։

Մալեքին քննադատել է Ռուսաստանի երկակի ստանդարտները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ և «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանն ուղղված նրա մղումը  որակել է որպես «հարված թիկունքից», որը բացարձակապես անընդունելի է Իրանի համար։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Իրանից կոշտ պատասխան ստացավ Պարսից ծոցի երեք իրանական կղզիների հարցով իր դիրքորոշումից հետո, և  նույն պահվածքը կկրկնվի «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր