Բաքվի դատարանը երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը          Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 18-ի համար    

23 սեպ 2024 15:58

Արցախի ՄԻՊ-ը ԱՄՆ-ում խոսել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանության մասին

Արցախի ՄԻՊ-ը ԱՄՆ-ում խոսել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանության մասինԱրցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը սեպտեմբերի 15-20-ը աշխատանքային այցով գտնվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այցը կազմակերպվել է Save Armenia և Save Persecuted Christians կազմակերպությունների հրավերով։

Այցի շրջանակներում Գեղամ Ստեփանյանը հանդես է եկել ելույթով ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում, որտեղ իր ելույթում ընդգծել է Արցախից բռնի տեղահանված անձանց միջազգային աջակցության տրամադրման, Ադրբեջանում անօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման հարցում միջազգային ճնշման, Արցախում հոգևոր մշակութային ժառանգության պահպանության հարցում միջազգային կազմակերպությունների գործուն ներգրավվածության և Արցախի ժողովրդի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի իրացման հարցի քննարկման համար միջազգային հարթակի ձևավորման անհրաժեշտությունը։ 

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետական դեպարտամենտի միջազգային կրոնական ազատությունների բաժնի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում առանձնապես ընդգծել է Արցախում հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը կանխելու համար Ադրբեջանի նկատմամբ պատժիչ գործողությունների ձեռնարկման կարևորությունը։

ԱՄՆ մեկնած պատվիրակության կազմում էին Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, ադրբեջանական հանցագործությունների զոհերի հարազատները, CFTJ կազմակերպության ներկայացուցիչներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր