Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 18-ի համար          ՔՊ-ում կադրային սով է, ոչ կին են գտնում, ոչ էլ տղամարդ․ «Հրապարակ»       Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

09 հոկ 2024 20:07

Հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով ակցիաներ տեղի կունենան ՄԱԿ-ի գրասենյակի, դեսպանատների առաջ

Հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով ակցիաներ տեղի կունենան ՄԱԿ-ի գրասենյակի, դեսպանատների առաջԱրցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարություն է տարածել․

«Հոկտեմբերի 11-ին՝ ժ. 11:00-ին հանդիպում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց.

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի նախաձեռնությունը.

Սիրելի՛ հայրենակիցներ,

2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաներ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։
 
Արձագանքելով այդ ակցիաներին` սույն թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, նախատեսում ենք ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱԳՆ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առաջ, որոնց ընթացքում նույն պահանջով նամակներ են փոխանցվելու հասցեատերերին։
 
Նախաձեռնությանը միացել են ԱՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Յուրի Հայրապետյանը, Ռուբեն Մելիքյանը, Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Արման Թաթոյանը և Լարիսա Ալավերդյանը։
 
Մեկնարկը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից: Ակնկալում եմ բոլորիդ մասնակցությունը»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր