ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարներն որոշել են առայժմ նոր անդամներ չընդունել միավորման կազմում
ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունների ղեկավարները Կազանի գագաթնաժողովում որոշում են ընդունել առայժմ նոր անդամներ չընդունել միավորման կազմում, այլ մի քանի երկրի շնորհել միավորման գործընկերոջ կարգավիճակ։ Այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«ԲՐԻԿՍ-ի պետությունների ղեկավարները, ի պատասխան 30-ից 35 երկրի՝ միավորմանն անդամակցելու խնդրանքների, Կազանի հանդիպմանը որոշում են ընդունել, որ այս պահին նոր անդամներ չեն ընդունվի խմբի կազմում, իսկ մի քանի երկիր ԲՐԻԿՍ-ին կմիանա որպես գործընկեր», - նախարարի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:
Արաղչին նշել է, որ Կազանի գագաթնաժողովում ԲՐԻԿՍ-ի երկրները դրույթ են մշակել այն մասին, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի պետությունը գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար։ Իրանցի դիվանագետն ընդգծել է, որ միավորման կազմ երկրի ընդունվելու համար անհրաժեշտ է կոնսենսուս դրա բոլոր մասնակիցների միջև։
ԲՐԻԿՍ-ը ստեղծվել է 2006 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից. 2011 թվականին միավորմանը միացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը: 2024 թ. հունվարի 1-ին Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան դարձան խմբի լիիրավ անդամներ։