Նոյեմբերի 23-ին վթարային աշխատանքներով պայմանավորված երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 23-ին ժամը 11:00-16:00-ն կդադարեցվի Հաղթանակ 1-4 փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը:Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 23-ին ժամը 08:00-14:00-ն կդադարեցվի ք.Գավառ Ազատության փողոցի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 23-ին ժամը 10:00-12:00-ն կդադարեցվի Վեդի քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
