Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի, ձուկ բռնելիս էլեկտրահարվել է          Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու զինադադարը, որից հետո ԱՄՆ-ն կվերսկսի առևտրային բանակցությունները       Կենդանակերպի 5 նշանների ներկայացուցիչներ, որոնց հետ շփումն ամենաբարդն է    

25 նոյ 2024 11:04

Բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan March»-ը. կան վիրավորներ

Բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan March»-ը. կան վիրավորներԱյսօր՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ուեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Կարբի գյուղի վարչական տարածքում բախվել են «Kia Sorento» և «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել օպերատիովրեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական  ջոկատի փրկարարները՝ տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր