Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

09 դեկ 2024 11:03

Իրանը գիտեր Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերի մասին, բոլոր հետախուզական տվյալները փոխանցվել էին Սիրիայի կառավարությանը և բանակին

Իրանը գիտեր Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերի մասին, բոլոր հետախուզական տվյալները փոխանցվել էին Սիրիայի կառավարությանը և բանակինԻրանը տեղյակ է եղել Սիրիայում զինված ընդդիմադիր խմբավորումների ակտիվացման հետ կապված ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերի մասին, բոլոր հետախուզական տվյալները փոխանցվել են Սիրիայի կառավարությանը:

Այս մասին իրանական պետական հեռուստատեսությամբ հատուկ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին: Փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Ամեն ինչ պարզ էր։ Եվ վերլուծությունները, և տեղեկատվական հաղորդագրությունները նախապես մատնանշում էին, որ նման շարժում կառաջանա։ Թե վերլուծության, թե հետախուզական տվյալների տեսանկյունից մենք գիտեինք, որ ԱՄՆ-ի և իսրայելական ռեժիմի կողմից կա կուլիսային ծրագիր։ Տեղի ունեցողի և հետախուզության տեսանկյունից մեր երկրում և Սիրիայում հատուկ ծառայությունները լիովին տեղյակ էին ընդդիմության շարժումների մասին ։ Եվ ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել է Սիրիայի կառավարությանը և սիրիական բանակին», - հայտարարել է Արաղչին։

Հիշեցնենք, որ Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հայտարարել է երկրում ներառական «անցումային իշխանություն» ձևավորելու մտադրության մասին։

Դեկտեմբերի 8-ի առավոտյան ապստամբ խմբավորումների զինյալները մտել են Դամասկոս։ Զինված խմբավորումները նոյեմբերի վերջին սկսել են լայնածավալ հարձակում սիրիական բանակի դիրքերի դեմ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր