Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Տեսանյութ.Նոր կիրակի՝ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը       Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ    

20 դեկ 2024 14:47

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը գործուղվել է Մոսկվա

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը գործուղվել է Մոսկվա Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստը։ 

Նիստին մասնակցելու նպատակով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ պատվիրակություն է գործուղվել Մոսկվա։ 

Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր