Երևանում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը, մայր ու անչափահաս որդին հոսպիտալացվել են          Եթե կինը ապտակում է ամուսնուն, նա երբեք դա հենց այնպես չի անում       Աշխարհը փոթորկած և մահ սփռած քամիները հասել են նաև Հայաստան, դիվական խրախճանք է Քրիստոնյա Հայաստանում    

30 դեկ 2024 21:02

«Mercedes»-ում հրդեհ է բռնկվել և ամբողջությամբ վերածվել մոխրակույտի, Հոլանդիայի քաղաքացիներ վարորդն ու ուղևորը տեղափոխվել են ոստիկանություն

«Mercedes»-ում հրդեհ է բռնկվել և ամբողջությամբ վերածվել մոխրակույտի, Հոլանդիայի քաղաքացիներ վարորդն ու ուղևորը տեղափոխվել են ոստիկանությունԱյսօր՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Մարալիկ-Սառնաղբյուր ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան ու մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մարալիկի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ փորձել են պայքարել վարորդը՝ քաղաքացիների օգնությամբ, ապա ժամանած Մարալիկի հրշեջ փրկարարները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Դեպի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդն ու ուղևորը Հոլանդիայի քաղաքացիներ են եղել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր