Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

05 հուն 2025 11:36

2024 թվականի տվյալներով Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է

2024 թվականի տվյալներով Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է2024 թվականի հունվար-հոկտեմբերի տվյալներով Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում:

РБК–ին տրամադրած Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ Հայաստանին բաժին է ընկել արտաքին առևտրի 1,8-ը, որով երկիրը զբաղեցրել է 8-րդ տեղը ԵՄ ամենամեծ տնտեսության՝ Գերմանիայի հետ միասին։ Հաջորդն Իտալիան է, իսկ լավագույն 10-յակը եզրափակում է Ուզբեկստանը։

Լավագույն եռյակում են հայտնվել Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան։

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականի 10 ամիսներին հասել է 10,2 մլրդ դոլարի, ինչը կրկնակի գերազանցում է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր