Տեսանյութ.Իրանի գերագույն առաջնորդը սպանվել է. հայտարարվել է 40-օրյա սգո շրջան          Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը և իրականացվում է գազի փոխադրում       Արարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է    

08 հուն 2025 16:31

Միջանցք չպետք է տրվի այն պայմաններով, ինչ պայմաններով ուզում է Ալիևը. եթե այլընտրանքը պատերազմն է, ես դրա կողմնակիցն եմ

Միջանցք չպետք է տրվի այն պայմաններով, ինչ պայմաններով ուզում է Ալիևը. եթե այլընտրանքը պատերազմն է, ես դրա կողմնակիցն եմ«Միջանցք չպետք է տրվի այն պայմաններով, ինչ պայմաններով ուզում է Ալիևը: Այո, կոմունիկացիաների բացումը շատ կարևոր է, բայց քանի-որ դա Հայաստանի սուվերեն տարածքն է, ուրեմն Հայաստանի իշխանությունները պետք է վերահսկեն այդ տեղով ամեն մի անցուդարձ: Սա է միակ պայմանը միջանցքի բացման»,-այս մասին 24 news-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը:

Այն դիտարկմանը, որ եթե այլընտրանքը պատերազմն է, պետք է պատերազմի գնալ և ոչ թե գնալ խաղաղության պայմանագրի կնքելուն, Ասլանյանը պատասխանել է, որ ինքը դրա կողմնակիցն է:

«Միանշանակ, ես դրա կողմնակիցներից եմ: Եթե պետք է, փառք Աստծո, այսօր մենք բավականին կազմակերպված ենք,  և ես նույնիսկ այս տարիքում  պատրաստ եմ»,-ասել է Ասլանյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր