Մարդիկ նախընտրում են Ջերմուկում կոֆե խմելու փոխարեն գնալ Հռոմ, Ֆրանկֆուրտ, Բրյուսել

Այս մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սոցիալական ցանցերի հոսքը նայեք, շաբաթ-կիրակի մարդիկ Հայաստանի որևէ տեղից ավելի քիչ լուսանկար են դնում, քան՝ եվրոպական մայրաքաղաքներից։ Երկրորդը, ո՞ր դեպքում է մարդը որոշում գնալ եվրոպական երկիր, որովհետև գումար ունի։ Այսինքն նշանակում է, որ սա նաև սպառողական մենթալիտետի փոփոխության արդյունք է: Բայց ուզում եմ ընդգծել նաև, որ այս տարի մարդկանց մի մեծ զանգված, Ամանորին, որ նախընտրում էին Հայաստանում մնալ կամ անցկացնել Վրաստանում, այս տարի, համենայնդեպս, օդային տրանսպորտից են օգտվել, դա ենթադրում է, որ իրենք կամ Եվրոպա են գնացել, կամ Մերձավոր արևելք, և այսպես շարունակ»,-ասաց Փաշինյանը: