«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

10 հուն 2025 14:34

Խոշոր վթար Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին, կա 5 վիրավnր

Խոշոր վթար Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին, կա 5 վիրավnրՀունվարի 10-ին, ժամը 09:44-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Howo» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Խ. Խ., ծնված 1956 թ․) և «VAZ» մակնիշի (վարորդ՝ Ս. Ղ., ծնված  1991 թ.) ավտոմեքենաները: 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ուղևորներ Ռ. Ղ.-ին (ծնված 1997 թ.), Խ. Գ.-ին (ծնված 1995 թ.) և Վ. Գ.-ին (ծնված 1998 թ.) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: 

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Վ. Ղ.-ին (ծնված 1995 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր