Էրդողանական վարչախումբը Լիբիայում ստանում է հակաթուրքական դաշինք, որի մասնակիցներից է իր և Ադրբեջանի դաշնակից Պակիստանը          Արտակարգ դեպք Էջմիածնում՝ հարսը դանակnվ հարվածել է սկեսրոջը և ամուսնուն, ապա ամուսինն էլ կնոջը       Տեսանյութ.Ձյուն, բուք, մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 9-11 աստիճանով, այնուհետև կնվազի 14-18 աստիճանով    

08 փետ 2025 20:07

Իսրայելն առանց ԱՄՆ-ի լրջագույն աջակցության չի կարող դիտարկվել Իրանի ախոյան

Իսրայելն առանց ԱՄՆ-ի լրջագույն աջակցության չի կարող դիտարկվել Իրանի ախոյանՄի քանի օր առաջ Վաշինգտոնում կայացած Նեթանյահու-Թրամփ հանդիպումը փաստեց իրանական կողմում առկա այն ռազմավարական ընկալումը, որ Իսրայելն առանց ԱՄՆ-ի լրջագույն աջակցության չի կարող դիտարկվել Իրանի ախոյան։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Եթե մի կողմ թողնենք լրատվական և քարոզչական աղմուկը, ապա վաշինգտոնյան հանդիպման մեխն Իրանի մասով այն էր, որ նախագահ Թրամփի վարչակազմը որևէ ցանկություն չունի Իրանի դեմ պատերազմական գործողություններ սանձազերծելու և այս առումով «կանաչ լույս» չի տալու Նեթանյահուին։

Առկա բոլոր խնդիրների վերաբերյալ զարգացումներն, ըստ ամերիկյան կողմի դիրքորոշման, ընթանալու են բացառապես երկկողմ՝ Իրան-ԱՄՆ, ձևաչափով։ Թե ինչպիսի ընթացք կունենան դրանք, այլ խնդիր է, սակայն մի բան պարզ է՝ տեսանելի ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր