Ռուսաստանի հետ մասնակի հրադադար սկսելու համար Ուկրաինան պատրաստ է երկխոսության          Ադրբեջանը Վարշավայում կազմակերպել է ՀՀ մշակութային ժառանգության և սուվերեն տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդես       Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը    

11 փետ 2025 11:21

Բախվել են «Lada»-ն ու «Nissan»-ը. վերջինս մխրճվել է խանութի մեջ, կան տուժածներ

Բախվել են «Lada»-ն ու «Nissan»-ը. վերջինս մխրճվել է խանութի մեջ, կան տուժածներՓետրվարի 11-ին, ժամը 01:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի թիվ 141 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբըը։

Պարզվել է, որ բախվել են «Lada» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1996 թ․) և «Nissan» (վարորդ՝ Ա․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները․ այնուհետև «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոպահեստամասերի խանութի ցուցափեղկին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Ա․-ին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից․ վերջինս և ուղևոր Խ․ Խ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Lada» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր