Ապրիլի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ապրիլի 22-23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Եգիպտական աստղագուշակ` ըստ ծննդյան ամսաթվի    

22 փետ 2025 12:50

Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի ևս 7-10 աստիճանով, եղանակն՝ առաջիկա օրերին

Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի ևս 7-10 աստիճանով, եղանակն՝ առաջիկա օրերինՓետրվարի 22-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն։ 

Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Երևան քաղաքում՝փետրվարի 22-23-ին սպասվում է ձյուն, 25-ին կեսօրից հետո հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 24-ին, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում` փետրվարի 22-23-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ 

Փետրվարի 24-25-ին, 26-ի գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։

Քամին հարավարևմտյան 3-6մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի  25- ին՝ 17-20մ/վ, 24-ին և 26-ին` 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս՝ 7-10 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր