Մարտի 11-ից օդի ջերմաստիճանը կմոտենա և նույնիսկ կգերազանցի +20 աստիճանը          Հայաստանը տարրական քայլեր չի արել Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար       ՀԱՊԿ պահպանում է Երևանի հետ աշխատանքային կապերը, ՀՀ-ն մնում է դաշնակից    

05 մար 2025 09:53

Ավինյանը կգնա հակահարձակման․ Երեւանի քաղաքապետարանի ձերբակալություններից հետո իրավիճակը լարված է․ «Ժողովուրդ»

Ավինյանը կգնա հակահարձակման․ Երեւանի քաղաքապետարանի ձերբակալություններից հետո իրավիճակը լարված է․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իրավապահ համակարգը 2023 թվականից մինչ օրս կոռուպցիայի դեմ պայքարի շոուի շրջանակում թիրախավորել է բացառապես Երեւանի քաղաքապետարանը՝ ստեղծելով այն տպավորությունը, որ կոռուպցիայի դեմ պայքարը սահմանափակվում է միայն քաղաքային իշխանությունների հետապնդմամբ:
Քաղաքապետարանից մեզ փոխանցում են, որ ներսում խորացող համոզմունք կա՝ ձերբակալությունները կատարվում են առանց հիմնավորումների, իսկ քաղաքապետ Տիգրան Ավինյանը դրանք դիտարկում է քաղաքական ուղղորդումների համատեքստում:

Քաղաքապետարանի կոմունալի պետի ձերբակալությունը, որ տեղի ունեցավ երեկ, ըստ աղբյուրների՝ համարվել է վերջին կաթիլը: Քաղաքային իշխանությունների ներսում աճում է դժգոհություն, եւ շշուկներ են շրջանառվում, որ քաղաքապետը, ամենայն հավանականությամբ, որոշում կկայացնի հակահարձակման անցնելու՝ քաղաքական խաղերի մասնակիցներին հասցնելով հուժկու հակահարված:

Ավելին, տեղեկացվում է, որ քաղաքապետը նախորդ օրը հրահանգել է աշխատակազմին, որ իրավապահ համակարգի ցանկացած ներկայացուցչի կողմից արված յուրաքանչյուր՝ անգամ ամենաչնչին խնդրանքը զեկուցեն բացառապես իրեն՝ կազմելով մանրակրկիտ ցուցակ: Սա կարող է վկայել այն մասին, որ քաղաքապետարանը պատրաստվում է պաշտպանողականից անցնել ավելի ակտիվ գործողությունների:

Հիշեցնենք, որ 2023 թվականից սկսած՝ քրեական գործեր են հարուցվել Երեւանի երկու փոխքաղաքապետերի, մի քանի վարչության պետերի, ինչպես նաեւ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նկատմամբ: Սակայն վարույթների մեծ մասը գտնվում է անորոշ՝ սառած վիճակում, մինչդեռ այդ գործերով անցնող անձանց շարունակում են ամեն գնով պահել կալանքի տակ: Այս զարգացումները Երեւանի քաղաքապետարանում գնահատվում են ոչ թե որպես իրավական գործընթացներ, այլ որպես քաղաքական ճնշման միջոց, որը կարող է փոխել քաղաքապետարանի հետագա գործողությունների տրամաբանությունը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր