Կենդանակերպի այս նշանները հունվարին մեծ հաջողություններ կունենան          Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 16-ամյա երկու անչափահասի       Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակարանից գողացել են գումար և ոսկյա զարդեր    

10 մար 2025 12:14

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Opel»-ը. կա 2 տուժած

 Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Opel»-ը. կա 2 տուժածԱյսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում՝ «Կարմիր խաչ»-ի հարևանությամբ բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
 
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
 
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «BMW»-ի վարորդը, ով դեպի Աշտարակ ընթանալիս բախվել է «Opel»-ին, վերջինն էլ անցել է բաժանարար գոտու կանաչ գազոնով, կոտրել 2 ծառ և մասամբ հայտնվել հանդիպակաց գոտում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր