Կոտայքում բախվել են «Mazda 6» և «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել նշված սննդի կետին պատկանող ծաղկամանին, նստարաններին, կոտրել մի քանիսը, իսկ «Mazda»-ի անվահեծանը կոտրվել, շպրտվել ու վնասել է սննդի օբյեկտի դիմաց կայանված «Ford»-ը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների և «Ford»-ի սեփականատիրոջ ինքնությունը: