Տեսանյութ.ՌԴ Վորոնեժի մարզում լայնածավալ խուզարկություններ և ձերբակալություններ են ադրբեջանցիների նկատմամբ          Տեսանյութ.Թուրքիայում խոշոր անտառային հրդեհներ են, հազարավոր մարդիկ տարհանվել են       Հենց այս պահին Բաքվի բարբարոսական վարչախումբը խոշոր խնդիրներ ունի իր հարավային և հյուսիսային հարևանների՝ Ռուսաստանի և Իրանի հետ    

24 մար 2025 10:49

Հյուսիսային պողոտայում կայանված «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Հյուսիսային պողոտայում կայանված «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՄարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում՝ «Ուրարտու» խանութի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում և մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը՝ Երևանի բնակիչ 21-ամյա Արմեն Պ.-ն, և քաղաքացիները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր