Սպիտակում օձի խայթոցով երկու երեխա է հիվանդանոց տեղափոխվել          Հուլիսի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հուլիսի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

03 ապր 2025 15:36

Չինաստանն աջակցում է Հայաստանի սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը

Չինաստանն աջակցում է Հայաստանի սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանըՉինաստանն աջակցում է Հայաստանի սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը՝ հերքելով Sputnik գործակալության ադրբեջանական ծառայության տարածած տեղեկատվությունը, թե Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը Բաքվում կայացած կոնֆերանսի ժամանակ իբր կիրառել է «Զանգեզուրի միջանցք» խոսույթը։ 

Չեն Մինը վստահեցրել է, որ այդ կոնֆերանսի ժամանակ չինական կողմն այդ թեմային ընդհանրապես չի անդրադարձել, իսկ եթե լրատվամիջոցներում կան չինական կողմին վերագրվող նման հայտարարություններ, դրանք կարող են կեղծ ու ոչ ճիշտ լինել։ 

Նա մանրամասնել է, որ չինական պատվիրակությունը վերջերս այցելել է Բաքու և մասնակցել է կոնֆերանսի, որը նվիրված է եղել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։  Չինաստանի պատվիրակությունը քննարկել է այն հարցը, թե ինչպես կարող են նպաստել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության տարածմանը Հարավային Կովկասում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր